Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. հունիսի 4-ի թիվ 328-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 հասցեի 740.3քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասից 578.96քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 հասցեի 740.3քմ հողամասի մի մասը՝ 578.96քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |