2019թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 9440368/ինը միլիոն չորս հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամն ուղղել՝
1.1 05-01-01 «Աղբահանում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4264 (տրանսպորտային նյութեր ) տնտեսագիտական հոդվածին 6000000/վեց միլիոն/ ՀՀ դրամ:
1.2 08-02-04 «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածին 1000000/մեկ միլիոն/ ՀՀ դրամ և 4237(ներկայացուցչական ծախսեր) տնտեսագիտական հոդվածին 1200000/մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
1.3 09-06-01 «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4639 (հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածին 1240368/մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ:
|