Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Ռուբեն Հարությունյանի կողմից Դիլիջան համայնքի «Մեծ Թալա» կոչվող տարածքից գողացվել է 2000թ. սեպտեմբերից Դիլիջան համայնքի հաշվեկշռում ընդգրկված, 581410 մնացորդային արժեքով «Մեծ Թալայի հակասողանքային կոմունիկացիա»-ի խողովակաշարից կտրտված ընդհանուր 25 հատ տարբեր հաստության և երկարության խողովակներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ կոմունիկացիան կառուցվել է 1960-ական թվականներին և 1980-ական թվականներից չի գործել նպատակային նշանակությամբ: Հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքի տվյալ հատվածում արդեն գործում են հակասողանքային թունելները, ուստի անհրաժեշտություն չկա վերականգնել հակասողանքային կոմունիկացիան: Ռուբեն Հարությունյանի կողմից գողացված խողովակները ամբողջությամբ վերադարձվել է Դիլիջանի համայնապետարանին: Համայնքի ղեկավարի կողմից Ռուբեն Հարությունյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև մետաղական խողովակների հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Ռուբեն Հարությունյանի կողմից Դիլիջան համայնքի «Մեծ Թալա» կոչվող տարածքից «Մեծ Թալայի հակասողանքային կոմունիկացիա»-ի խողովակաշարից կտրտված ընդհանուր 25 հատ տարբեր հաստության և երկարության խողովակների գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Հարությունյանից բողոք և պահանջ չունի, իսկ 25 հատ մետաղական խողովակները թողնել համայնքի հաշվեկշռում՝ այլ նպատակներով օգտագործելու համար: |