Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․ թիվ 27 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0․06հա հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի/ 0․03223հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0․03223հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի 0․03223հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2202695 /երկու միլիոն երկու հարյուր երկու հազար վեց հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի 0․03223հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2202695 /երկու միլիոն երկու հարյուր երկու հազար վեց հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |