Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 օգոստոսի 2025 թ.

ՔԱՂ. ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 271․0քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-3(Վ-25), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 71/9 հասցեի/, 25 տարի ժամկետով, 54200 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 62330 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48/1 տան բնակիչ Սուրեն Մանուկյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 271․0քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 71/9 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48/1 տան բնակիչ Սուրեն Մանուկյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 62330 /վաթսուներկու հազար երեք հարյուր երեսուն/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սուրեն Մանուկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 62330 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 2710 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   ԱՐՏՅՈՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner