Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանը և Արման Մարատի Ասլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 0.6հա հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի/ 0.03185հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.03185հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի 0.03185հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2176725 /երկու միլիոն հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանին և Արման Մարատի Ասլանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 2/2 հասցեի 0.03185հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2176725 /երկու միլիոն հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Արթուր Հենրիկի Սանթրոսյանին և Արման Մարատի Ասլանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |