|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 400 |
ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 59 ՀԱՍՑԵԻ, 11-044-0012-0010 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Գրիգորի Դավիդյանի լ/ա Էդիտա Սիմոնյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0012-0010 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Հովք գյուղի 3-րդ փողոց թիվ 59 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 1940.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 1916.4քմ: Վերջինս չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Հաստատել Դիլիջան համայնքի Հովք գյուղի 3-րդ փողոց թիվ 59 հասցեի 11-044-0012-0010 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը՝ 1916.4քմ մակերեսով, քաղաքացի Գրիգորի Դավիդյանի (ծնված 01.08.1972թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Պարտավորեցնել քաղ․ Գրիգորի Դավիդյանին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|