Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ և Հովք գյուղերում 2016թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում փողոցների լուսավորության ցանցի սպասարկման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել 29.12.2015թ. կնքված ՀՀ ՏՄԴՔ ՊԸԾՁԲ -16/1 ծառայությունների գնման պայմանագրում կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և <<Դիլիջան քաղաքում 2016թ. ընթացքում փողոցների լուսավորության ցանցի սպասարկման ծառայությունների/լրացուցիչ/ գնում>>ծառայությունների իրականացման նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Փողոցների լուսավորում»/բաժին 6, խումբ 4, դաս 1, հոդված 4212/ հատկացնել 1168588 դրամ: |