Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարությամբ համայնքային սեփականություն հանդիսացող ք.Դիլիջան Մյասնիկյան 66 հասցեում գտնվող նախկին քաղաքային գործադիր կոմիտեի վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերից 550քմ տարածք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնելու առաջարկությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող նախկին քաղաքային գործադիր կոմիտեի վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերից 550քմ տարածքը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ առաջարկությանը:
|