ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Դիլիջանի համայնքապետարանի միջև 2023 թվականի մայիսի 19-ին կնքված դրամաշնորհի տրամադրման թիվ 4 պայմանագրի համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կազմվել է թիվ 2 համաձայնագիրը, ըստ որի դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 2 430 467 /երկու միլիոն չորս հարյուր երեսուն հազար չորս հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից Դիլիջան համայնքի ավագանու 02 հունիսի 2023 թվականի N 379-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ․ հունիսի 02-ի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին» որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված 1016.2 հազար-ի փոխարեն կարդալ 2430.467 հազար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |