Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 308
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 02 ՀՈՒՆԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N379-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Դիլիջանի համայնքապետարանի միջև 2023 թվականի մայիսի 19-ին կնքված դրամաշնորհի տրամադրման թիվ 4 պայմանագրի համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կազմվել է  թիվ 2 համաձայնագիրը, ըստ որի դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 2 430 467 /երկու միլիոն չորս հարյուր երեսուն հազար չորս հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից  Դիլիջան համայնքի ավագանու 02 հունիսի 2023 թվականի N 379-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել  փոփոխություններ։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է

1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ․ հունիսի 02-ի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան   համայնքի 2023 թվականի տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին» որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված 1016.2 հազար-ի փոխարեն կարդալ 2430.467 հազար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner