Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 76/7 հասցեի 85.3քմ մակերեսով 11-003-0138-0002 ծածկագրով հողամասը մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 34120 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 76/7 հասցեի 85.3քմ մակերեսով 11-003-0138-0002 ծածկագրով հողամասը մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 34120 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |