Հիմք ընդունելով « Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /ընդունած 15.11.2005թ./ 9-րդ հոդվածի 2-րդ կետը , 11-րդ հոդվածի 2- րդ կետը , 30-րդ հոդվածի 6-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետը`համայնքի ավագանին որոշում է․
1. Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների տարիքային խմբերում սահմանել երեխաների ընդգրկման հետևյալ քանակը. 1)Մինչև 1 տարեկան --- 10-ից 15 երեխա 2)1-ից 3 տարեկան ------ 15-ից 20 երեխա 3)3-ից 6 տարեկան ------ 25-ից 30 երեխա: 2. Սահմանել Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների տարիքային խմբեր 1)Վաղտարիք --- մինչև 3 տարեկան 2)Կրտսերնախադպրոցական --- 3-ից 5 տարեկան 3)Ավագնախադպրոցական --- 5-ից 6 տարեկան 3. Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկություններում 2017թ.. բյուջետային տարում պահել հետևյալ տարիքային խմբերը. 1)«Դիլիջանիթիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --- թվով 6 խումբ 2)«Դիլիջանիթիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --- թվով 6 խումբ 3)«Դիլիջանիթիվ 3 մանկապարտեզ» --- համայնքային ոչ առևտրային կազմակերպություն -թվով 5 խումբ 4)«Դիլիջանիթիվ 4 մանկապարտեզ» --համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ---- թվով4խումբ 5)«Դիլիջանիթիվ 5 մանկապարտեզ» --- համայնքային ոչ առևտրային կազմակերպություն թվով 1 խումբ 6)«Դիլիջանիթիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն -ժ-- թվով 1 խումբ 7)«Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --------- թվով 3 խումբ 8)«Թեղուտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ---------- թվով 2 խումբ
ԸՆԴԱՄԵՆԸ------------------------------------------------------------------------------------------ թվով 28 խումբ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:
|