Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Գույքի օտարման մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 2. Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 275-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Թեղուտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 հասցեի հողամասի մի մասը /578.96քմ մակերեսով հողամասը/ Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 13/1 հասցեի 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 15/1 հասցեի 600.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 6. Գոշավանքին հարակից տարածքում մոտ 3.0հա հողամասը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հատկացնելու նախնական համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի 20.0քմ հողամասն ընդլայնման կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 8. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Թեղուտ գյուղ, 2-րդ փողոց, թիվ 21/1 հասցեի 358.5քմ մակերեսով հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 9. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 6393.0քմ ընդհանուր մակերեսով թվով 13 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 2479.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 336.0քմ մակերեսով հողամասը աճուրդի, բնակավայրերի հողերից 259.0քմ հողամասը և գյուղատնտեսական նշանակության հողերից 751.0քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 10. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավարերի հողերից 90.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանները և տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 11. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 585.0քմ մակերեսով հողամասը և գյուղատնտեսական նշանակության հողերից 255005.7քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձկալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 12. Հողի հարկի և գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 13. Դիլիջանի համայնքապետարան դիմած քաղաքի սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան |