Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 25-ի թիվ 1027-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանի կողմից ինքնակամ կառուցված 20․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14102024-11-0040/: Քանի որ տվյալ ավտոտնակը կառուցվել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքում, ուստի գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ջանիկ Բաբայանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, վարձակալության իրավունքով 15913 դրամ տարեկան վարձավճարով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, որի վերաբերյալ վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 79/4 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, 15913 դրամ տարեկան վարձավճարով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Ջանիկ Սերոբի Բաբայանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |