Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց շենք 69, բնակարան 10 հասցեի բնակիչ Թերեզա Արտաշի Մարությանը հայտնելով, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի ապրիլի 28-ի թիվ 4 արձանագրային որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Թերեզա Արտաշի Մարությանի» փոխարեն գրվել է «Թերեզա Արտաշի Կարապետյան», «Վերգինե Սերյոժայի Մարությանի» փոխարեն՝ «Վերգինե Սերժի Մարության», «Խաչատուր Սերյոժայի Մարությանի» փոխարեն՝ «Խաչատուր Սերժի Մարության»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի ապրիլի 28-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 4 արձանագրային որոշման մեջ «Թերեզա Արտաշի Մարությանի» փոխարեն գրվել է «Թերեզա Արտաշի Կարապետյան», «Վերգինե Սերյոժայի Մարությանի» փոխարեն՝ «Վերգինե Սերժի Մարության», «Խաչատուր Սերյոժայի Մարությանի» փոխարեն՝ «Խաչատուր Սերժի Մարության»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1995 թվականի ապրիլի 28-ի թիվ 4 արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Թերեզա Արտաշի Կարապետյանի» փոխարեն կարդալ «Թերեզա Արտաշի Մարությանի», «Վերգինե Սերժի Մարությանի» փոխարեն՝ «Վերգինե Սերյոժայի Մարությանի», «Խաչատուր Սերժի Մարությանի» փոխարեն՝ «Խաչատուր Սերյոժայի Մարությանի»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: