|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 15  նոյեմբերի  2024 թվականի N 797-Ա
 | 
| ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/10 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 18․9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 12-ի թիվ 480-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 18․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16102024-11-0025/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վաչագան Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի ավտոտնակը՝ 18․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը, համապատասխանաբար, 51503 դրամ և 198711 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի ավտոտնակը՝ 18․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը, համապատասխանաբար, 51503 դրամ և 198711 դրամ արժեքներով քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 | 
| 
 | Կողմ -14  ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |