Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 27-ի «քաղ․ Մարետտա Թումանյանին հատկացված 596․0քմ այգեգործական հողամասին նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 293-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
1․Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 27-ի «քաղ․ Մարետտա Թումանյանին հատկացված 596․0քմ այգեգործական հողամասին նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 293-Ա որոշման մեջ լրացնել.
1) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 163/3 հասցեի 596․0քմ մակերեսով հողամասի և բնակելի տան գործառնական նշանակությունը Բնակավայրերի «այլ հողերից» փոփոխել որպես «բնակելի կառուցապատման»:
2) «Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Մարետտա Թումանյանը ձեռք է բերում սեփականության իրավունք»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: