Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հուլիսի 17-ի թիվ 820-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մերինե Թաթուլի Փաշինյանի կողմից ինքնակամ կառուցված 21․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26072024-11-0086/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մերինե Փաշինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/10 հասցեի ավտոտնակը՝ 21․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․0քմ հողամասը, համապատասխանաբար, 48636 դրամ և 143521 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 21․0քմ հողամասը քաղ. Մերինե Թաթուլի Փաշինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/10 հասցեի ավտոտնակը՝ 21․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․0քմ հողամասը, համապատասխանաբար, 48636 դրամ և 143521 դրամ արժեքներով քաղ. Մերինե Թաթուլի Փաշինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |