Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը՝ հետևյալ կազմով.
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ- լիազոր ներկայացուցիրչ՝ Ռոբերտ Ղարաքեշիշյան
2) «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ- լիազոր ներկայացուցիչ՝ Դավիթ Իսկանդարյան
3) «Քեմփ վենչուրս» փակ բաժնետիրական ընկերություն-լիազոր ներկայացուցիչ՝ Վազգեն Սեդրակյան
4) «Իռ-Վինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն-լիազոր ներկայացուցիչ՝ Սահակ Մկրտումյան
5) «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն-լիազոր ներկայացուցիչ՝ Վաչագան Գևորգյան
6) Գառնիկ Դավթյան - համայնքի ավագանու անդամ
7) Սուրեն Մելիքյան- համայնքի բնակիչ
8) Արտակ Մարտիրոսյան- համայնքի բնակիչ
9) Ղազար Ղազարյան- համայնքի բնակիչ
2. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2015թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 185-Ա որոշումը:
|