Հիմք ընդունելով <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը հողամասեր օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 20.01.2016թ. թիվ 34-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 13-րդ նրբ. թիվ 45 հասցեի 64.0քմ հողամասը (ծածկագիրը՝ 11-023-0366-0034, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի), Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի իրականացման նպատակով, <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Նշված 64.0քմ հողամասի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի չափով, այն է՝ 9216 /ինը հազար երկու հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |