Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռոզա Բեգյանը՝ Դիլիջան քաղաքի 1-ին փողոց թիվ 16 հասցեի հողամասից առանձնացվող մասերին հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, 1–ին փողոց թիվ 16 հասցեի հողամասից առանձնացվող 0.05224հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, 1–ին փողոց թիվ 16/1, իսկ մնացած 0.07296հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, 1–ին փողոց թիվ 16։
2.Պարտավորեցնել քաղ․ Ռոզա Բեգյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: