2019թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան»> համահայկական հիմնադրամը կանցկացնի «Հեռուստամարաթոն-2019»-ը, որի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի մասնակցությունը հեռուստամարաթոնին ապահովելու նպատակով Դիլիջանի համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի 01-06-01 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4639» (այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: |