Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 2, չորս սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Գոհար Ռուբիկի Տեր-Հակոբյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 2, չորս սենյականոց՝ 72,69 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Գոհար Ռուբիկի Տեր-Հակոբյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 109035 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |