Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղ․ Վարդան Լավրենտի Միրզոյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 2/5 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1080.0քմ հողամասին կից գտնվող / Իվանովոյի փողոց թիվ 22/2 հասցեի/ 1010.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1010.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Իվանովոյի փողոց թիվ 22/2 հասցեի 1010.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 6902643 /վեց միլիոն ինը հարյուր երկու հազար վեց հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Վարդան Լավրենտի Միրզոյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Իվանովոյի փողոց թիվ 22/2 հասցեի 1010.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 6902643 /վեց միլիոն ինը հարյուր երկու հազար վեց հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Վարդան Լավրենտի Միրզոյան օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |