Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ավագանու 2016թ. օգոստոսի 12-ի <<Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 6339.4քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի և Բնակավայրերի հողերից 234.34քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու թույլտվություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին>> թիվ 83-Ա որոշման և ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի ավագանու 2016թ. օգոստոսի 12-ի թիվ 83-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման մեջ նշված <<Բնակավայրերի հողերից 6339.4քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի>> փոխարեն կարդալ <<Բնակավայրերի հողերից 67.4քմ մակերեսով հողամասը և Հատուկ պահպանվող տարածքների հողերից 6272.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի>>: |