Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրին կից նոր ավտոկայանատեղի կառուցում » ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի թվով 11 ԲԲՇ-ների վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան 5. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգում » ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 88/1 հասցեի 477.8 քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Հովք գյուղի 11-044-0308-0038 ծածկագրով 2.0537հա հողամասից 0.1646հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 8. Դիլիջան համայնքի 2019 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթուղթը հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 9. Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 10. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 39.8հա ընդհանուր մակերեսով թվով 7 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
|