Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող 22տ մետաղական կոնստրուկցիաների երկրորդական ջարդոնի աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և մեկնարկային գինը սահմանել 440000 (չորս հարյուր քառասուն հազար) դրամ` հաշվի առնելով «ՄԱՐ-ՄՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի մայիսի 25-ի գնահատման հաշվետվությունը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |