Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16–րդ հոդվածի 3-րդ կետով՝ 1.Տալ նախնական համաձայնություն Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում «Հաղարծին Էքստրիմ» ՍՊ Ընկերության կողմից միաճոպան կախովի մարդատար ճոպանի/զիփլայն/ վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |