|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 715-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 179/7 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20․7ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 08-ի թիվ 199-Ա և փետրվարի 29–ի թիվ 324-Ա որոշումներով, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ՝ Սեդա Ներսեսի Ասմարյանի հետ) քաղ. Գրիգոր Նիկոլայի Խոջայանի կողմից ինքնակամ կառուցված 20․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16052024-11-0092/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գրիգոր Նիկոլայի Խոջայանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/7 հասցեի ավտոտնակը՝ 20․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․7քմ հողամասը (հողամասի 1/2 մասը), համապատասխանաբար, 56408 դրամ և 108818 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․7քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ՝ Սեդա Ներսեսի Ասմարյանի հետ) քաղ. Գրիգոր Նիկոլայի Խոջայանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/7 հասցեի ավտոտնակը՝ 20․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․7քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ՝ Սեդա Ներսեսի Ասմարյանի հետ), համապատասխանաբար, 56408 դրամ և 108818 դրամ արժեքներով քաղ. Գրիգոր Նիկոլայի Խոջայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|