Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել սահմանել Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերած 2 անիվավոր տրակտոր Բելառուս 82.1 տեխնիկան օգտագործման տրամադրման վճարի չափ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է. Անիվավոր տրակտոր Բելառուս 82.1 տեխնիկան օգտագործման տրամադրման վճարի չափ սահմանել հետևյալ սակագներով.
· Վարել 1քմ-10 դրամ
· Հնձել 1հա -20000 դրամ
· Հավաքել 1հա- 5000 դրամ
· Մամլում- 1 հատ-150 դրամ |