Դիլիջանի համայնքապետին է դիմել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 26 բնակարանի վարձակալ Դավիթ Ռուբենի Շեկոյանը՝ իրենց կողմից վարձակալական իրավունքով զբաղեցրած վերոհիշյալ բնակարանը գնելու խնդրանքով: Հարցը քննարկվել է համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի նիստում և թիվ 910-Ա որոշմամբ բավարարվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 26, երկու սենյականոց` 39,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն ուղղակի վաճառքի ձևով, 59550 (հիսունինը հազար հինգ հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Դավիթ Ռուբենի Շեկոյանին, Գայանե Ժորայի Թամրազյանին, Վարդան Դավթի Շեկոյանին, Նարինե Անդրանիկի Մուկուչյանին, Դավիթ Վարդանի Շեկոյանին, Հայկ Վարդանի Շեկոյանին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: