Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 16-ի թիվ 616-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արուսյակ Հրանտի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 22․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 03062024-11-0032/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արուսյակ Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/5 հասցեի ավտոտնակը՝ 22․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․6քմ հողամասը, համապատասխանաբար, 52342 դրամ և 154456 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․6քմ հողամասը քաղ. Արուսյակ Հրանտի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/5 հասցեի ավտոտնակը՝ 22․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․6քմ հողամասը, համապատասխանաբար, 52342 դրամ և 154456 դրամ արժեքներով քաղ. Արուսյակ Հրանտի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |