Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Լարիսա Միքաելի Միքաելյանը և Լուսինե Էդուարդի Մկրտումյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/2 հասցեի, իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող բնակելի տան սպասարկման 490.0քմ հողամասին կից գտնվող /Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի/ 325.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 490.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի 325.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 622050 /վեց հարյուր քսաներկու հազար հիսուն/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Լարիսա Միքաելի Միքաելյանին և Լուսինե Էդուարդի Մկրտումյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոցի թիվ 40/5 հասցեի 325.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 622050 /վեց հարյուր քսաներկու հազար հիսուն/ դրամ արժեքով, քաղ. Լարիսա Միքաելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |