|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2024 թվականի N 1134 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 960.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 1 ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 325.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 1 ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 960.8քմ մակերեսով թվով 1 հողամասը և հատուկ պահպանվող տարածքների հողերից 325.0քմ մակերեսով թվով 1 հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով և պայմաններով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 782-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները` 1.2024 թվականի հոկտեմբերի 29-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 960.8քմ մակերեսով թվով 1 հողամասի և հատուկ պահպանվող տարածքների հողերից 325.0քմ մակերեսով թվով 1 հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2.Մրցույթի օր նշանակել 2024 թվականի նոյեմբերի 29-ը: 3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1)սահմանել կառուցապատման իրավունքի մրցույթի պայմանները, 2)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(31.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|