Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Խանում Վաչիկի Չապուխյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 68 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 12․9քմ ընդհանուր արտաքին մակերեսով խորդանոց: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 12․9քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023XLRGKC: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 12․9քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի , ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 68 շենքին հարակից տարածքում գտնվող 12․9քմ հողամասին և շինությանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Գետափնյա փողոց, թիվ 68/4:
2.Քաղ․ Խանում Վաչիկի Չապուխյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 68/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 12․9քմ հողամասում ինքնակամ կառուցված 12․9քմ արտաքին մակերեսով խորդանոցի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
3.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ շինության և վերջինիս զբաղեցրած 12․9քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
4.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Խանում Վաչիկի Չապուխյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: