|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2025 թվականի N 492 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արտյոմ Եղիազարյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փակուղի թիվ 2 հասցեի 1.3հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փակուղի թիվ 2 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1.Քաղաքացի Արտյոմ Եղիազարյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փակուղի թիվ 2 հասցեի 1.3հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման: 2.Պարտավորեցնել Արտյոմ Եղիազարյանին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|