Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 174
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան քաղաքի  բնակիչ քաղ․ Ռուբեն Ռազմիկի Սանամյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW մակնիշի (95 SR 005 պետհամարանիշի) ավտոմեքենայի, սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող  Շամախյան 1 հասցեում գտնվող բնակելի տան  անշարժ գույքի հարկի 2023-2024 թթ․ պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով, ինչպես նաև համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան՝ Ռուբեն Մարատի Հակոբյանը, Ավագ Ռուսլանի Բալինյանի անվամբ հաշվառված «MERSEDES-BENZ 500 SEL» մակնիշի փոխոդրամիջոցի 2016-2024 թթ․ առաջացած պարտավորությունների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի»  230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1. Քաղ․ Ռուբեն Ռազմիկի Սանամյանի և Ավագ Ռուսլանի Բալինյանի փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների նկատմամբ  սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner