2023թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 12 980 387 /տասներկու միլիոն ինը հարյուր ութսուն հազար երեք հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 12 980 387 /տասներկու միլիոն ինը հարյուր ութսուն հազար երեք հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ հատկացնել «09-01-01» Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին՝ 725 000 /յոթ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին՝ 9 268 408 /ինը միլիոն երկու հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր ութ/ ՀՀ դրամ, «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 1 367 760 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսույոթ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ և 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին՝ 211 162 /երկու հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, «08-02-03» Դիլիջան համայնք /Մշակույթի տներ, ակումբներ / բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 390 000 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ, «06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին՝ 1 018 057 /մեկ միլիոն տասնութ հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |