|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 764 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 14/7 ՀԱՍՑԵԻ 0.0105ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աշոտ Ռուդիկի Ալիխանյանը` 2014թ. մայիսի 21-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում նշված՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 105.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին վերոգրյալ հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Համայնքի ավագանին 2025թ. նոյեմբերի 07-ի թիվ 1019-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 0.0105հա հողամասի նկատմամբ քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին տրամադրված կառուցապատման իրավունքի ժամկետը մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին առաջարկությանը: Հաշվի առնելով վերոգրյալը, 2014թ. մայիսի 21-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9.1 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի և 468 հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 1. 2014թ. մայիսի 21-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում կատարել փոփոխություն, մասնավորապես` Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 14/7 հասցեի 105.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն փոփոխությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|