Դիլիջանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի չափագրման աշխատանքներ կատարելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի չափագրման աշխատանքներ կատարելու նպատակով Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի ««Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01 , խումբ 06, դաս 01, հոդված 4241 / հատկացնել 3000000 դրամ: |