Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հոկտեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 45/2 ՀԱՍՑԵԻ 270.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԳՈՒՐԳԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի մայիսի 08-ի գործ ՏԴ/3204/02/23 վճռի՝ ճանաչվել է Գուրգեն Էդիկի Ուլիխանյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող թիվ 11-003-0276-0047 կադաստրային ծածկագրով 0.03050հա հողամասի նկատմամբ: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասը իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը հայտնում է, որ վերոգրյալ 11-003-0276-0047 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 270.5քմ: Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 11-ի թիվ 994-Ա որոշմամբ նշված 0.02705հա  հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցվել է, հողամասը ստացել է Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամարինի փողոց թիվ 45/2 հասցեն /սեփականության վկայական թիվ՝ 04102024-11-0022/:  Նշված հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված 0.02705հա հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 45/2 հասցեի 0.02705հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 1848679 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ դրամ արժեքով քաղ. Գուրգեն Էդիկի Ուլիխանյանին օտարելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի մայիսի 08-ի գործ ՏԴ/3204/02/23 վճիռը, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
 

1.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 45/2 հասցեի 0.02705հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 1848679 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ դրամ արժեքով օտարել քաղ. Գուրգեն Էդիկի Ուլիխանյանին:
2.Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գուրգեն Ուլիխանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 1848679 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել  Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner