Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին մասնակցելու համար Դիլիջան համայնքի կողմից կատարել նվիրատվություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի մասնակցությունը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին մասնակցելու նպատակով Դիլիջանի համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի 01-06-01 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4819- նվիրատվություն շահույթ չհետապնդող այլ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածից հատկացնել 10000000(Տասը միլիոն ) ՀՀ դրամ։ |