Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ տեղեկացնելով Գոշավանք վերածննդի նախագծի, նախագծի շրջանակներում Գոշավանքին հարակից մոտ 3.0հա մակերեսով հողհատկացման անհրաժեշտության մասին և վերջինիս վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու խնդրանքով: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ նախնական համաձայնություն՝ Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական տարածքում գտնվող, Գոշավանքին հարակից տարածքում մոտ 3.0հա մակերեսով հողամաս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հատկացնելու վերաբերյալ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |