Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Գայի փողոցի թիվ 78 շենքի թիվ 38, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Գայի փողոցի թիվ 78 շենքի թիվ 38, երեք սենյականոց՝ 86,5 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 129750 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանելով 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |