Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  պահանջներով և համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 093-Ն և 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 576-Ն որոշումների,   հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչների  դիմումները և Դիլիջան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի  նիստի թիվ  08 արձանագրությունը՝ 

1.Դիլիջան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Սոցիալական հատուկ արտոնություններ» (բաժին 10, խումբ 7, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 2 405 000 (երկու միլիոն չորս հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի  1930050445500100 հաշվեհամարին՝ համայնքապետարան դիմած և սոցիալապես անապահով վիճակում գտնվող թվով 80 քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նպատակով։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner