Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 05-ի թիվ 566-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Քրիստինե Սամվելի Ասատրյանի կողմից ինքնակամ կառուցված 13․3քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14082025-11-0031/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Քրիստինե Ասատրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/7 հասցեի տնտեսական շինությունը՝ 13․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 13․3քմ հողամասը, համապատասխանաբար, 61606 դրամ և 90897 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 13․3քմ հողամասը քաղ. Քրիստինե Սամվելի Ասատրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/7 հասցեի տնտեսական շինությունը՝ 13․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 13․3քմ հողամասը, համապատասխանաբար, 61606 դրամ և 90897 դրամ արժեքներով քաղ. Քրիստինե Սամվելի Ասատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |