Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղ. Հրանուշ Արամայիսի Քոչարյանը, Ասպրամ Լեմուելի Սանթրոսյանը և Ռոզի Հակոբի Քոչարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 10 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 608.0քմ հողամասին կից գտնվող /Գայի փողոցի թիվ 10/1 հասցեի/ 252.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 252.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 10/1 հասցեի 252.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 312984 /երեք հարյուր տասներկու հազար ինը հարյուր ութսունչորս/ դրամ արժեքով օտարել քաղ. Հրանուշ Քոչարյանին, Ասպրամ Սանթրոսյանին և Ռոզի Քոչարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 10/1 հասցեի 252.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 312984 /երեք հարյուր տասներկու հազար ինը հարյուր ութսունչորս/ դրամ արժեքով, քաղ. Հրանուշ Քոչարյանին, Ասպրամ Սանթրոսյանին և Ռոզի Քոչարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|