Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 573-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Տ.Պետրոսյան փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեի 1543.8քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Տ.Պետրոսյան փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեի 1543.8քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |