Համաձայն ՀՀ կառավարության 27.12.2024թ․ թիվ 2060-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 25․03.2025թ․ կնքված թիվ ՏԿԴ-2025 պայմանագրի հիման վրա ս/թ․ հուլիսի 4-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի Դիլիջան համայնքին հատկացվել է 436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհում ստացած աշխատակիցներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու համար։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարը ճանաչել եկամուտ և ծախս։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 436 800 (չորս հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ «09-01-01» Դիլիջան համայնք /նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |